Մակլուրա նարնջագույն
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Ադամի խնձոր կամ Մակլուրա (լատին․՝ Maclura pomifera), մինչև 20 մետր բարձրության և 1 մետր տրամագծով խոշոր ծառ է` խիտ պսակով և վառ կանաչ տերևներով։ Ծառն աճում է Միջին Ասիայում, Ղրիմում և Կովկասում։ Ծագումով Հյուսիսային Ամերիկայից է։
Մակլուրա նարնջագույն | |
Մակլուրա նարնջագույն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Թթազգիներ (Moraceae) |
Ցեղ | Մակլուրա (Maclura) |
Տեսակ | Մակլուրա նարնջագույն (M. pomifera) |
Միջազգային անվանում | |
Maclura pomifera C.K.Schneid., 1906 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Այն կոչում են նաև չինական (հնդկական) նարինջ։ Ունի խոշոր պտուղ` 15 սմ տրամագծով, պատված կնճռոտ կանաչա-նարնջագույն կեղևով, որը ձևով և գունավորմամբ նման է նարնջի։ Թունավոր է։ Փորձերով ապացուցված է, որ պտղի հյութը ճնշում է քաղցկեղի բջիջները[1]։
Լինելով քիչ ուսումնասիրված բուսատեսակ, այն հիշատակվում է որպես արժեքավոր, օգտակար նյութերի աղբյուր։ Դանակով կտրելիս պտղից արտազատվում է կպչուն հեղուկ` կաթնային հյութ, որով ներծծված են բույսի բոլոր հատվածները։ Պտուղը հարուստ է ճարպաթթուներով, կիտրոնաթթվով և այլ օգտակար նյութերով։ Սակայն մակլուրայի ամենաարժեքավոր նյութը ֆլավոնոիդ միացություններն են, որոնք շատ արդյունավետ կարող են կիրառվել սրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով։
Ժողովրդական բժշկության մեջ մակլուրայի կաթնային հյութն օգտագործում են բազմաթիվ մաշկային հիվանդությունների, այդ թվում` մաշկի քաղցկեղի բուժման, ռադիկուլիտի, ռևմատիզմի, պոլիարտրիտի, հիպերտոնիայի և հեմորագիկ պաթոլոգիաների դեպքո